Կարևոր իրադարձություններ

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը դարձել է առաջին կինը, ում Հռոմի պապն ասպետական շքանշան է հանձնել

01 Մայիս, 2019 21:41
Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը դարձել է առաջին կինը, ում Հռոմի պապն ասպետական շքանշան է հանձնել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշան է հանձնել ռուսաստանաբնակ օպերային երգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով Վատիկանի աղբյուրին, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնակատարության ժամանակ: Արարողությունը փակ բնույթ է կրել: Նշվում է, որ Սվետլանան առաջին կինն է, որն արժանացել է այս պարգևին:  

Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այսպիսով գնահատել է երգչուհու բարեգործական, խաղաղարարական գործունեությունը և Ռուսաստանում հղիության արհեստական ընդհատման հարցի շուրջ նրա գործադրած ջանքերը:

Սուրբ Սիլվեստր պապի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է Կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց:

 

Լրահոս

Դիտել ավելին