Կարևոր իրադարձություններ

Կներվի 114 բռնադատվածի վարկային պարտավորությունը

01 Մայիս, 2019 19:41
Կներվի 114 բռնադատվածի վարկային պարտավորությունը

Վաղը կառավարության նիստում քնարկվելու է բռնադատվածի կարգավիճակ ունեցողների վարկային պարտավորությունները ներելու մասին որոշումը: 2002-2012 թթ. պետական բյուջի շրջանակում բռնադատվածի կարգավիճակ ունեցող 303 քաղաքացու բնակարանային պայմանները բարելավելու նպատակով տրամադրվել է արտոնյալ պայմաններով 25 տարի մարման ժամկետով 1 տոկոս տոկոսադրույքով վարկ՝ մոտ 1 մլրդ դրամ ընդհանուր գումարով: 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ վարկառուների կողմից մարվել է մոտ 201 մլն դրամ մայր գումար և վճարվել՝ 43 մլն տոկոսագումար: Նշված 303 վարկառուից 114-ը ոչ մի վճարում չի կատարել:

 

Լրահոս

Դիտել ավելին