Կարևոր իրադարձություններ

Էստոնիայում բռնության մեջ կասկածվող նախարարը հրաժարական է ներկայացրել նշանակումից հետո

01 Մայիս, 2019 19:19
Էստոնիայում բռնության մեջ կասկածվող նախարարը հրաժարական է ներկայացրել նշանակումից հետո

Էստոնիայի արտաքին առևտրի և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախարար Մարտի Կուուզիկը այդ պաշտոնում նշանակվելուց հետո հրաժարական է ներկայացրել ընտանեկան բռնության մեջ մեղադրանքների պատճառով: 

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ոստիկանությունը և դատախազությունը ստուգում են իրականացնում, քրեական գործ է հարուցվել: Կուուզիկը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները և կարծում է, որ դրանց հեղինակը քաղաքական մրցակիցներն են:

Աղբյուրը հաղորդում է, որ նրա նախկին կինը՝ Կարինը, որին նա ենթադրաբար հաշմանդամ է դարձրել, նախ համաձայնել է շփվել մամուլի հետ, այնուհետև հրաժարվել է և տեղեկացրել, որ նախկին ամուսնուն փորձում են վարկաբեկել:

Երկուշաբթի տեղի թերթերից մեկում նյութ էր հրապարակվել նախարարի, ոգելից խմիչքների հետ նրա խնդիրների և նախկին կնոջ նկատմամբ բազմամյա բռնության մասին: Նյութում ասվում էր, որ նա ծեծի է ենթարկել կնոջ, հոգեբանական ճնշում է գործադրել նրա վրա, իսկ 2017-ին ամուսնալուծությունից հետո կոտրել է նրա ձեռքը:

Ինչպես հաղորդվում է, ապրիլի 29-ին Էստոնիայի կառավարության նոր կազմի երդմնակալության ժամանակ նախագահ Կերստի Կալյուլայդը ցուցադրաբար վեր է կացել և դուրս եկել սրահից, երբ իրեն մոտեցել է Կուուզիկը: Արարողությունից հետո երկրի ղեկավարը մեկնաբանել է իր արարքը՝ ասելով, որ չէր կարող գտնվել ընտանեկան բռնության մեջ մեղադրվողի կողքին:

 

Լրահոս

Դիտել ավելին