Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան տանկային հրթիռներ կմատակարարի Թուրքիային

01 Մայիս, 2019 19:11
Ուկրաինան տանկային հրթիռներ կմատակարարի Թուրքիային

Ուկրաինական «Спецтехноэкспорт» ընկերությունը նախնական պայմանագիր է ստորագրել թուրքական Makina ve Kimya Endüstrisi Kurumu ընկերության հետ տանկային կառավարվող հրթիռների մատակարարման մասին:

Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ վկայակոչելով ուկրաինական ձեռնարկության մամուլի ծառայությանը, Ստամբուլում անցկացվող միջազգային ցուցահանդեսի առաջին իսկ օրը կողմերը պայմանավորվել են կիևյան արտադրության 120 մմ կառավարվող «Կոնուս» հրթիռների մատակարարման մասին: 

Գործարքի իրականացման առաջին փուլի ընթացքում նախատեսվում է հրթիռների մատակարարումն ու դրանց հարմարեցումը թուրքական մարտական տանկերին: Հաջորդ փուլում ուկրաինական կողմը թուրքական ընկերությանը կփոխանցի հրթիռների արտադրման տեխնոլոգիաները:

«Կոնուսը» նախատեսված է 120 մմ տրամաչափի տանկային հրանոթներից կրակ բացելու համար: Հրթիռն ունակ է խոցել 5 կմ հեռավորությամբ գտնվող թիրախը:

 

Լրահոս

Դիտել ավելին