Կարևոր իրադարձություններ

Աղավնաձորի շուկայում գյուրզա օձ է հայտնաբերվել

01 Մայիս, 2019 19:08
Աղավնաձորի շուկայում գյուրզա օձ է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 08:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի Աղավնաձորի շուկայում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին