Կարևոր իրադարձություններ

IBNS-ն հրապարակել է ամենագեղեցիկ թղթադրամների ցանկը, որում ներառվել է հայկական 50 000 դրամանոցը

01 Մայիս, 2019 18:24
IBNS-ն հրապարակել է ամենագեղեցիկ թղթադրամների ցանկը, որում ներառվել է հայկական 50 000 դրամանոցը

Թղթադրամների միջազգային ասոցիացիան (International Bank Note Society) ամեն տարի որոշում  է թղթադրամների լավագույն ռեդիզայնի օրինակները: 

Այս տարի լավագույնների ցանկում է հայտնվել հայկական նոր 50 000 դրամանոց թղթադրամը, որի վրա պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Էջմիածինը:

Կայքում նշվում է, որ 2018թ. լավագույն թղթադրամ է ճանաչվել կանադական 10 դոլարանոցը, որի վրա պատկերված է իրավապաշտպան Վիոլա Դեսմոնդը:

Երկրորդ տեղում շվեյցարական 200 ֆրանկ թղթադրամն  է, որին հաջորդում է նորվեգական 500 կրոն թղթադրամը:

 

Լրահոս

Դիտել ավելին