Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում գեյերին չսպասարկելու պատճառով հացի փուռ է փակվել

01 Մայիս, 2019 16:59
Ռուսաստանում գեյերին չսպասարկելու պատճառով հացի փուռ է փակվել

Կեմերովոյում ժամանակավորապես փակվել է հացի փուռը, որտեղ հրաժարվել են սպասարկել ոչ ավանդական սեռական կողմորոշում ունեցող տղամարդկանց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես նշվում է, փուռը ցուցանակ էր կախել, որտեղ նշվում էր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց մուտքն արգելելու մասին։ Տեքստում օգտագործված էր ոչ ցենզուրային բառապաշար։

«Կեղծ հարձակումների պատճառով մենք ստիպված ենք ժամանակավորապես փակել մեր խանութը մինչեւ բոլոր իրավաբանական հարցերի կարգավորումը»,- ասել է ձեռնարկության սեփականատեր Անտոն Իպատովը: 

 

Լրահոս

Դիտել ավելին