Կարևոր իրադարձություններ

«Իմ Քայլ»-ի պատգամավորի հայրը՝ իր, որդու, ՀՀԿ-ի և Շարմազանովին խնդրելու մասին

01 Մայիս, 2019 16:25
Հեղինակ՝ Գևորգ Պապոյան
«Իմ Քայլ»-ի պատգամավորի հայրը՝ իր, որդու, ՀՀԿ-ի և Շարմազանովին խնդրելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրում է.

Հորս՝ Հարություն Պապոյանի հայտարարությունը։

Երեկ մի սենսացիոն բան կարդացի համացանցում: ARMDAILY կայքում Նարեկ Մանթաշյանը գրում է, որ ձեր խոնարհ ծառան՝ Հարություն Պապոյանս, եղել եմ ՀՀԿ անդամ: Ավելին, Շարմազանովին էլ խնդրել եմ, որ իմ որդուն՝ Գևորգ Պապոյանին, ընդունել տա նույն կուսակցության շարքերը: Սկսենք առաջինից: Ես աշխատել եմ տարբեր դպրոցներում, աշխատում եմ բուհում, և ինձ ճանաչողները գիտեն, որ ես միշտ էլ հանդես եմ եկել առողջ քննադատությամբ, տարբեր ժամանակներում ընտրությունների ժամանակ պայքարել եմ լցոնումների դեմ: Ես այժմ էլ կուրորեն չեմ փառաբանում նոր իշխանությանը, եթե սխալներ են լինում, իսկ դրանք չեն բացառվում, բացեիբաց խոսում եմ այդ մասին: Իմ որդու՝ պատգամավոր Գևորգ Պապոյանի առաջին քննադատը ես եմ: Առողջ քննադատությունը իմ զենքն է: Նարեկ Մանթաշյանը պարտավոր է ապացուցել, որ ես ՀՀԿ անդամ եմ եղել: Ինչ կա, կարող է եղել եմ, կարող է տոմս եմ ունեցել, բայց Խաչվանքյանի ասածի պես կորցրել եմ:

Ինչ վերաբերում է Շարմազանովին խնդրելուն, որ իմ տղային օգնի, կուսակցության մեջ մտցնի, մի բան միայն կասեմ, որ կուսակցության դռները միշտ բաց են եղել, զոռով մարդկանց հանրապետական էին դարձնում, ոչ մեկին ոչ խնդրել էր պետք, ոչ ուրիշ բան, առավել ևս Շարմազանովին: Հիմա մի քիչ Նարեկի մասին: Ես չեմ ասում, ինքն է ասում, որ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի տան մոտ ,,Քոռ Լևոն՚՚ է վանկարկել: Ի՞նչ ասես այդ մարդուն: Ինքը իր բերանով իրեն ներկայացնում է, ես ի՞նչ ասեմ: Եվ էս մակարդակի տեր մարդիկ են բուհը գերազանց ավարտել, թեկնածուական թեզ պաշտպանել, դասախոս դարձել, և հիմա, երբ իսկապես իրավիճակ է փոխվել, և կանգնել են կոտրած տաշտակի առաջ, ստիպված իրենց հոգու թույնն են դատարկում համացանցում: Ի դեպ, ես կյանքում ընդամենը մի քանի անգամ եմ հանդիպել Նարեկին: Բայց պարզվում է, որ ինքը իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ես ինքս:

Վերջին անգամ նրան պատահաբար հանդիպել եմ հրապարակում Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը: Էլ չեմ ասում, թե ինչեր բերանից թափեց արդեն նախկին իշխանությունների հասցեին, միայն ինքը գիտի: Հիմա ես ինչ մտածեմ էդ մարդու մասին: Ինչու՞էր եկել՝ հետաքրքրությա՞ն, լրտեսությա՞ն, ասենք լրտեսության ի՞նչ կար, ողջ ազգն էր այդտեղ: Կամ էլ էսպիսիները միշտ սովոր են, որ ոչինչ տեղով պիտի միշտ իրենք լինեն, հիմա իրենց դարն անցել է, իրենց գնացքը գնացել է, չգիտեն ինչ անեն, սրան-նրան շառ տալով եկան- հասան մեզ: Սա է, ուրիշ բան չկա: Համենայն դեպս, Նարե՛կ տղա, Գևորգը քո ծնողների հանդեպ շատ հարգալից է եղել մինչև այսօր, իսկ դու Գևորգից չկշտացար, հիմա էլ նրա հորն ես հասել: Հասել ես, հասել: Ուրեմն կհանդիպենք դատարանում: Հա, իդեպ, տոմսս չմոռանաս, հետդ կբերես: 
ՀԳ։ Փաստորեն ընկերոջ հանրապետականը չի լինում: Սա ասում եմ նրա համար, որ Նարեկը մեր վերջին հանդիպման ժամանակ Գևորգին իր ընկերն էր համարում: Աստված բոլորին հեռու պահի նման ընկերներից:

 

Լրահոս

Դիտել ավելին