Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

01 Մայիս, 2019 14:33
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանում այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մայիսի 3-ը: Այս մասին հայտնում է minval.az-ը: 

Զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:

Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:

Վարժանքներին մասնակցում են ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին