Կարևոր իրադարձություններ

Սափրվելու մասին մի քանի խորհուրդներ՝ մեր երիտասարդներին. Գևորգ Դանիելյան

01 Մայիս, 2019 13:05
Հեղինակ՝ Գևորգ Դանիելյան
Սափրվելու մասին մի քանի խորհուրդներ՝ մեր երիտասարդներին. Գևորգ Դանիելյան

Հին ու բարի ժամանակներից սափրվելու մասին մի քանի խորհուրդներ՝ մեր երիտասարդներին.
- սափրվելուց հետո մի քանի անգամ թեթևակի ապտակեք այտերին, դա արյան շրջանառությունը վերականգնելու լավագույն միջոցն է. նախկինում յուրաքանչյուր վարսավիր դա գիտեր և իր պարտքն էր համարում վերջում մի լավ «ապտակել» իր հաճախորդներին, 
- սափրվեք սառը ջրով, տաք ջրի ազդեցությունից ածելին բթանում է,
- մի չարաշահեք օծանելիքը, այն հաճախ ոչ միայն տհաճ է Ձեր համար արժեքավոր մարդկանց, այլև մեծամասամբ փչացնում, չորացնում է մաշկը,
- շաբաթը գոնե մեկ օր թողեք երեսի մաշկը հանգստանա:
Առայժմ այսքանը, աննահանջ լավ տրամադրություն...

 

Լրահոս

Դիտել ավելին