Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ գործարար Արկադի Համբարձումյանին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից

01 Մայիս, 2019 12:44
Նոր մանրամասներ՝ գործարար Արկադի Համբարձումյանին ու նրա թիկնապահներին «ասֆալտին փռելու» օպերացիայից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝  զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա, որը, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրել է «Պատից կախված հրացանը մի օր կրակելու է» անունը։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Երևան քաղաքի Իսակովի պողոտա 29/1 հասցեի մոտ «ասֆալտին են փռել» Toyota մակնիշի 05 ՍՏ 500 համարանիշի և Mercedes մակնիշի 05 AՏ 500 համարանիշի ավտոեմեքենաների վարորդներին ու ուղևորներին։ 

Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արսեն Սաֆարյանը, 34-ամյա Դավիթ Արզումանյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հակոբ Գևորգյանը և Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արկադի Համբարձումյանը։

 

ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց մոտ հայտնաբերվել է 1 հատ «Մակարով» և 2 հատ «Վիկինգ» տիպի ատրճանակ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա. Համբարձումյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Դերժավայի Արկադին» է, ավտոմեքենանաներն էլ պատկակնում են նրան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին