Կարևոր իրադարձություններ

National Geographic-ը ներկայացրել է հայկական ավանդական 9 ճաշատեսակները

01 Մայիս, 2019 12:01
National Geographic-ը ներկայացրել է հայկական ավանդական 9 ճաշատեսակները

«National Geographic» ամսագիրը հոդված է հրապարակել հայկական խոհանոցի մասին՝ ներկայացնելով հայկական ավանդական ճաշատեսակները:

«Հայկական խոհանոցը միայն խորովածն ու լավաշը չէ, այլև՝ քյալլան, գաթան։ Ուտեստները Հայաստանում պատրաստվում են ոչ միայն անհրաժեշտ  մթերքներով, այլև այստեղ մարդիկ հոգի են դնում յուրաքանչյուր ուտեստի մեջ: Հոդվածում ներկայացված են  հայկական ուտեստներ՝ ավելուկով ապուր, բաստուրմայով ձվածեղ, խաշ, քյալլա, տոլմա, գաթա, ղափամա, ժենգյալով հաց և  հարիսա։

« Ժենգլայով հացը, որը բնորոշ է Արցախին, երկու տարբեր եղանակներին՝ գարնանը և աշնանը տարբեր համ են ունենում, դա պայմանավորված է նաև  կանաչիների քանակից, որոնք ներառված են բաղարդատոմսում։ Գարնանը կանաչիների քանակը 10-16 է, աշնանը՝ շուրջ 24»,- գրված  է հոդվածում։

 

Լրահոս

Դիտել ավելին