Կարևոր իրադարձություններ

Մաքգրեգորի գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների և թուրքերի մոտ

01 Մայիս, 2019 11:06
Մաքգրեգորի գրառումը հիստերիա է առաջացրել ադրբեջանցիների և թուրքերի մոտ

UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Կոնոր Մաքգրեգորը թվիթերյան իր էջում գրառում է կատարել հայերի մասին:

Նա մասնավորապես, աշխարհին կոչ է արել կատակ չանել հայերի հետ.

«Ես ամբողջ ընթացքում հայերի հետ եմ եղել:

Դիլոն Դենիսն ու Քարդաշյանները:

Գործ մի՛ ունեցեք նրանց` հայերի հետ:

Նրանք մինչև վերջ պայքարում ու հասնում են իրենց ուզածին»,- գրել է մարզիկը` պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, որ նա աջակցում է Դիլոն Դենիսին և հայերին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:

Մարզիկի նման գրառումից հետո իռլանդացին քննադատության է ենթարկվել ադրբեջանցիների և թուրքերի կողմից: Որոշ օգտատերեր մեկնաբանություններում անգամ վիրավորել ու սպառնացել են նրան` հայերին ցույց տված աջակցության համար:

 

Լրահոս

Դիտել ավելին