Կարևոր իրադարձություններ

1996թ.-ի այս օրը ծնվել է ՀԵՐՈՍ Անդրանիկ Զոհրաբյանը. Կարեն Հովհաննիսյան

01 Մայիս, 2019 10:36
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
1996թ.-ի այս օրը ծնվել է ՀԵՐՈՍ Անդրանիկ Զոհրաբյանը. Կարեն Հովհաննիսյան

1996թ.-ի այս օրը` մայիսի մեկին, ծնվել է ՀԵՐՈՍ Անդրանիկ Զոհրաբյանը: 116 դիրքի չորս հերոսները՝ Արմենակ Ուրֆանյան, Անդրանիկ Զոհրաբյան, Քյարամ Սլոյան և Ռոբերտ Աբաջյան, իրենց կյանքի գնով պահեցին Մարտակերտը: Նրանք 2016-ի ապրիլի մեկի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմում կարողանում են թշնամու համար ստեղծել խնդիրներ: Տղերքը դիրքից ողջ մարտադաշը վերցնում են խաչաձև կրակի տակ, ինչն էլ թշնամուն թույլ չի տալիս գրանցել ցանկալի արդյունքը: Կռվի ամենաթեժ պահին հրամանատար Արմենակ Ուրֆանյանը խրամաբջիջից ձայն է տալիս. « Անդո ջան, ապրես ցավդ տանեմ, էդպես պահի, հալալա քեզ»...
Նրանք հերոսաբար կասեցրեցին թշնամու առաջխաղացումը և կանխեցին Մարտակերտի անկումը: Ընդհանրապես այս չորս հերոսների մասին առանձին խոսել հնարավոր չի, հավաքական հերոսի կերպարի մեջ են իրենք...
Ռոբերտ Աբաջյանն փորձել է փրկել արդեն վիրավոր Անդրանիկ Զոհրաբյանի կյանքը, բայց...
Ապրիլի 8-ին միջազգային կառույցների որոնողական աշխատանքների շնորհիվ փնտրվեց և գտնվեց գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի մարմինը... Անդրանիկը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, 
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ «Մարտական ծառայության» մեդալով։
Ծնունդդ շնորհավոր ՀԵՐՈՍ... Հավերժ փառք քեզ..

 

Լրահոս

Դիտել ավելին