Կարևոր իրադարձություններ

Մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում

01 Մայիս, 2019 10:26
Հեղինակ՝ Էդուարդ Շարմազանով
Մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ Ազգային ժողովը 45 կողմ և 55 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում:

Մեկ տարին բավարար է՝ բացահայտելու, որ երկիր կառավարելն ու հանրահավաքներում ելույթ ունենալն իրար հետ կապ չունեն:

Ավելին, այսօրվա որոշ պսեվդոընդդիմադիրներին հիշեցնեմ, որ միակ ուժը,ով չսատարեց և կողմ չքվեարկեց մայիսի մեկին Փաշինյանի թեկնածությանը, հանրապետականն էր:
Բայց ասողին լսող էր պետք:

Հ.Գ.
Պատմությունը դաժան է և անողոք թե՛ քաղաքական պայքարը ատելության վերածողների և թե՛ քաղաքական կոնֆորմիստների ու գաստրոլյորների նկատմամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին