Կարևոր իրադարձություններ

Էլեկտրական սյունն ընկել է «Սանիթեքի» ավտոմեքենայի վրա

01 Մայիս, 2019 10:22
Էլեկտրական սյունն ընկել է «Սանիթեքի» ավտոմեքենայի վրա

Մայիսի 1-ին`ժամը 05:21-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեում գտնվող «ԱյԴի» բանկի մոտակայքում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «Volvo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1988 թ.) հետընթաց կատարելիս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով սյունն ամբողջությամբ պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:

Փրկարարները «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ էլեկտրական սյունը հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

 

Լրահոս

Դիտել ավելին