Կարևոր իրադարձություններ

Ինչու են անտեսվում Տիգրան Սարգսյանի չարաշահումների փաստերը. «Ժողովուրդ»

01 Մայիս, 2019 08:50
Ինչու են անտեսվում Տիգրան Սարգսյանի չարաշահումների փաստերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ իշխանությունները պատերազմ են հայտարարել կոռուպցիային՝ միաժամանակ վեր հանելով նախկինների չարաշահումները: Միայն թե զարմանալի է փաստը, որ համառ լռություն է նախկին վարչապետ, իսկ այժմ ԵՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին տեղի ունեցածի հետ կապված, մինչդեռ այն ժամանակ սկանդալների պակաս չկար:

Հիշում եք թանկարժեք բիոզուգարանների պատմությունը. ՀՀ պետական բյուջեի միջոցներից 124 մլն դրամ կամ մոտ 340 հազար ԱՄՆ դոլար էր ծախսվել երկու բիոզուգարան գնելու համար, բայց այդպես էլ դրանք չաշխատեցին: Ասել է թե՝ պարզապես վատնել էին պետական միջոցները:

Տ. Սարգսյանի կառավարության գործունեության հետ կապված լրջագույն բացահայտումներ էին արել նաև այն ժամանակ նախագահի Վերահսկողական ծառայությունն ու Վերահսկիչ պալատը: Բայց, փաստորեն, այսօր այդ փաստերը որևէ մեկն ուսումնասիրության առարկա չի դարձնում:

Ավելին՝ երեկ Տ. Սարգսյանը մասնակցում էր Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին՝ հանդիպելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին