Կարևոր իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանը՝ որդեգիր. «Ժամանակ»

01 Մայիս, 2019 08:43
Սամվել Ալեքսանյանը՝ որդեգիր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին օլիգարխ Սամվել Ալեքսանյանին հաջողվել է լեզու գտնել ոչ միայն իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հետ: Նա չափազանց ուշադիր և հոգատար է այդ իշխանության միջին օղակի ներկայացուցիչների հանդեպ:

Ալեքսանյանը որդեգրել է «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության առավել երևացող պատգամավորներին: Վերջիններս հնարավորություն ունեն երեկոյան ուշ ժամերին այցելել Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող բրենդային հագուստի խանութ և ընտրել «Զիլի», «Զեյնա» և այլ հայտնի ընկերությունների արտադրանք: Բնականաբար, վճարումները կատարում է որդեգիր Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին