Կարևոր իրադարձություններ

ԱՖՖ-ն ցանկանում է արագացնել Մեսսիի վերականգնումը, Բարսելոնան դեմ է

16 Հոկտեմբեր, 2015 10:44
ԱՖՖ-ն ցանկանում է արագացնել Մեսսիի վերականգնումը, Բարսելոնան դեմ է

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան (ԱՖՖ) հույս ունի, որ ազգային ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսին կհասցնի վերքականգնվել մինչ ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 14-ին Բրազիլիայի հավաքականի հետ կայանալիք խաղը:

Ինչպես հայտնում է «El Mundo Deportivo»-ն, ֆեդերացիան մտադիր է արագացնել 28-ամյա ֆուտբոլիստի վերականգման ընթացքը, այն դեպքում, երբ «Բարսելոնան» դեմ է դրան, կարծելով, որ Մեսսիի վաղաժամ վերականգնումը կարող է վնասվածքի կրկնման բերել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի քառակի լավագույն ֆուտբոլիստը կհասցնի շարք վերադառնալ մինչ նոյեմբերի 21-ին «Ռեալի» հետ կայանալիք սուպերկլասիկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին