Կարևոր իրադարձություններ

Երևանի Ջրաշեն թաղամասում լանջից քար է ընկել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ԱԻՆ

30 Ապրիլ, 2019 10:07
Երևանի Ջրաշեն թաղամասում լանջից քար է ընկել և երկկողմանի փակել ավտոճանապարհը. ԱԻՆ

Ապրիլի 29-ին` ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի 1-ին զանգվածից դեպի Վարդաշեն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ջրաշեն թաղամասի հին գերեզմանատանը կից թիվ 14 և 15 տների մոտակայքում ավտոճանապարհի լանջից քար է ընկել (մոտ 0,5 տ) և երկկողմանի փակել ավտոճանապարհը, առկա է այլ քարերի ընկնելու վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին