Կարևոր իրադարձություններ

Ինչ են ուտում ՏՏ ոլորտի միլիարդատերերը. gazeta.ru-ի անդրադարձը

28 Ապրիլ, 2019 19:02
Ինչ են ուտում ՏՏ ոլորտի միլիարդատերերը. gazeta.ru-ի անդրադարձը

Այն, որ մեծահարուստները տարբեր հարցերում տարօրինակ նախասիրություններ ունեն, նորություն չէ, գրում է gazeta.ru-ն՝ ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միլիարդատերերի ուշագրավ սննդային նախասիրությունները:

Բիլ Գեյթս

Երկար ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բիլ Գեյթը, որը Microsoft ընկերության հիմնադիրն է, շատ է սիրում դիետիկ «Կոկա Կոլա» և գազավորված ըմպելիքից օրական 3-4 շիշ է օգտագործում: Նախաճաշի համար նա ուտում է շոկոլադե փաթիլներ (хлопья), իսկ ճաշին՝ չիզբուրգերներ: Հատկանշական է, որ ճաշի ժամին համընկնող հանդիպումների ժամանակ Գեյթսի հյուրերը, անկախ իրենց ունեցած կոչումից ու պաշտոնից, ստիպված են չիզբուրգեր ուտել:

«Եթե դուք պետք է Բիլի հետ ճաշեք, ապա բուրգեր եք ուտելու: Ինչ-որ մեկին անընդհատ ճաշարան են ուղարկում նրա համար «ֆասթֆուդ» բերելու համար: Կարծում եմ՝ կինը նրան տանը թույլ չի տալիս չիզբուրգերներ ուտել»,-պատմել է Գեյթսի անձնական հիմնադրամի տնօրեն Ջո Սերելը:

Մարկ Ցուկերբերգ

Facebook ընկերության հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ չի սիրում երկար-բարակ մտածել՝ ինչ ուտել: Նա ուտում է այն, ինչ սիրտն ուզում է: Սակայն սա չի նշանակում, որ միլիարդատերը հետաքրքիր փորձարկումներ չի արել իր սննդակարգի հետ: Օրինակ՝ 2011թ. նա որոշել էր սնվել միայն այն կենդանիների մսով, որոնց անձամբ է սպանել: Արդյունքում նա ուտում էր այծի, խոզի միս, թռչնամիս և ծովախեցգետիններ: Twitter կայքի ղեկավար Ջեք Դորսին մի անգամ նրա տանը լինելուց հետո սարսափով պատմել էր՝ ինչպես է Ցուկերբերգը սպանել այծին ու հետո կենդանու միսը մատուցել:

 Ջեք Դորսի

Ինքը`Դորսին, օրական մեկ անգամ է սնվում, իսկ հանգստյան օրերին նախընտրում է չուտել: Օրվա ընթացքում նա սնվում է 18:30-21:00-ն ընկած ժամանակահատվածում: Սովորաբար նա ուտում է ձկան միս, ճուտ կամ բանջարեղենային աղցանով սթեյք: Աղանդերի համար միլիարդատերն ուտում է հատապտուղներ կամ սև շոկոլադ: Բացի այդ, նա օգտագործում է վիտամիններ՝ հատկապես C վիտամին: Դորսիի պնդմամբ՝ այսպիսի սննդակարգն իրեն օգնում է միտքը միշտ թարմ պահել:

Սթիվ Ջոբս

Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսը հայտնի էր իր տարօրինակ դիետաներով: Նա միրգ-բանջարեղենային դիետաների սիրահար էր: Ջոբսը հավատացած էր, որ այսպիսի դիետան իր մարմինը մաքրում է տարբեր հոտերից: Իսկ երբեմն էլ Ջոբսն ընդհանրապես չէր սնվում ՝ պնդելով, որ քաղցը ստեղծում է «էյֆորիայի և էքսկատզի» զգացողություն:

Իլոն Մասկ

Tesla, SpaceX ընկերությունների գործադիր տնօրենը հազվադեպ է լիաժեք սնվում, սովորաբար բաց է թողնում նախաճաշը՝ սահմանափակվելով շոկոլադով ու սրճով: Մասկը սովորաբար ճաշում է  գործնական հանդիպումների ժամանակ և ամեն ինչ ուտում է հաշված րոպեների ընթացքում՝ ինչը, ըստ նրա, «այդքան էլ օգտակար չէ»:

Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա Մասկը պատմել է, որ գործնական ընթրիքների ժամանակ չափից ավելի շատ է ուտում՝ սնվելով երկուսի փոխարեն: Միլիարդատերը նշել է, որ ուսանող ժամանակ սննդի վրա օրական ծախսում էր մեկ դոլար, սակայն նույնն անել մյուսներին խորհուրդ չի տալիս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին