Կարևոր իրադարձություններ

Վարդան Ոսկանյանը՝ վարչապետի գրառման մասին

26 Ապրիլ, 2019 17:45
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
 Վարդան Ոսկանյանը՝ վարչապետի գրառման մասին

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումն ավարտվում է այս նախադասությամբ՝ «Աշխարհը չպետք է լռի»։ Թույլ տվեք նկատել՝ գրեթե համոզված եմ, որ հիմնականում կլռի։ Աշխարհը, քաղաքակիրթ մարդկությունը, միջազգային կազմակերպությունները և այսպես շարունակ․ նույն անիմաստ շրջանում ենք արդեն հարյուր տարուց ավելի։ Իրականում պետք է ոչ թե ամրոցում պաշարված արդար թույլի «անկոտրում» տրամաբանությամբ պարբերական օգնության կանչեր հղել աշխարհին, այլ ստիպել հակառակորդին կամ թշնամուն հաշվի նստել քեզ հետ, քանզի աշխարհում, որպես կանոն, միայն և միայն «լեռներ չբարձրացող նավեր» են․․․»։

 

Լրահոս

Դիտել ավելին