Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիացիները, հայերին զինելով, կոտորել են թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ

26 Ապրիլ, 2019 15:00
Ֆրանսիացիները, հայերին զինելով, կոտորել են թուրքերին. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է հայերին և ֆրանսիացիներին թուրքերին կոտորելու մեջ:

«Հայաստանի խոսնակի օգտագործած արտահայտությունները ցույց են տալիս պետական մոտեցման բացակայությունը: Հայաստանի արխիվները բաց չեն, միայն հայկական պնդումները հիմնավորող մասն է բաց:

Երբեք չենք մոռանա Մակրոնի` ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու որոշումը: Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն, մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»,- Աքսոյի խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին