Կարևոր իրադարձություններ

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է. Արթուր Վանեցյան

26 Ապրիլ, 2019 14:42
Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է. Արթուր Վանեցյան

 Այսօրլրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ Մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու Սամվել Ադյանի ազատ արձակման վերաբերյալ որոշումը:

Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարել էին, որ ԱԱԾ-ն ուղղորդված և կանխակալ քննություն է իրականացնում, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության պետի «գործը կարում է»: Վանեցյանը չմեկնաբանեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում գործեր չեն կարվում:

«Այն մեղադրանքը, որը առաջադրված է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է՝ տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով Դավիթ Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին համբերել մինչ գործը կուղարկվի դատարան»,- ասաց Վանեցյանը:

Պատասխանելով այն դիտարկմանը,թե  Սանասարյանին մեղադրանքի առաջադրումից հետո, գործով բոլոր կալանավորվածներն ազատ են արձակվել, ԱԱԾ տնօրենը նշեց, օրինակ, Սամվել Ադյանի դեպքում, իրենք դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազատ արձակման վերաբերյալ որոշումը։

«Անկեղծ ասաց մանրամասն եմ տիրապետում քննչական ապարատի կողմից կատարված գործողություններին: Ես տիրապետում եմ այնքանով, որքանով գիտեմ ընդհանուր առմամբ»,- նշեց Վանեցյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին