Կարևոր իրադարձություններ

Ես նորմալ չեմ համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը կարող է լինել օտար երկրի քաղաքացի. Տոնոյան

26 Ապրիլ, 2019 14:06
Ես նորմալ չեմ համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը կարող է լինել օտար երկրի քաղաքացի. Տոնոյան

 Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը անդրառնալով Միքայել Հարությունյանի երկքաղաքացիության մասով հարցին՝ նշեց, որ ինքն  անձամբ նորմալ չի համարում, որ ՀՀ պաշտպանության նախարարը կարող է լինել օտար երկրի քաղաքացի:

Դիտարկմանը, թե ՝ խնդիր չի՞ տեսնում, որ պարզվել է՝ ՀՀ պաշտպանության նախարարը նաեւ օտար պետության քաղաքացի է, Տոնոյանը պատասխանեց.

«Իսկ դա սահմանափակվա՞ծ է օրենսդրությամբ: Ես ունեմ իմ վարքի կանոնները: Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին