Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան

26 Ապրիլ, 2019 14:00
ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան

Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն: Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, Պասկիեն Թբիլիսի կժամանի ապրիլի 28-ին:

 
Պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 29-ին հանդիպում Է պլանավորված Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո Կոբախիձեն եւ Լիլիան Մորի Պասկիեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ: 
Ապրիլի 30-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Օրվա երկրորդ կեսին Պասկիեն ճառով հանդես կգա Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին