Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը

26 Ապրիլ, 2019 13:43
Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ցանկը

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին, Երեւանում սպասվող միջոցառումների ցանկը: Նշենք, որ Քաղաքացու օրը նշելու համար հատկացվել է 124 մլն դրամ, եւ միջոցառումներ կազմակերպվելու են ամբողջ հանրապետության տարածքում:

Ստորեւ ներկայացված է քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների օրակարգը.

10:00 - 11:00 ծառատունկ՝ Կանաչ Երեւան, հասցե՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակ

10:00 - 14:00 սպորտային Երեւան

1. Շախմատային մրցաշար եւ միաժամանակյա խաղի սեանս

2. Շաշկու մրցաշար

3. Նարդու մրցաշար

Հասցե՝ Ամիրյան - Պուշկին փողոցների միջանկյալ հատված

11:00 - 15:00 սպորտային Երեւան

11:00 – 12:00 - բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ

12:00 – 13:00 - սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ

13:00 – 14:00 - բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ

14:00 – 15:00 - սթրիթբոլի ցուցադրական ելույթներ

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:30 հանրային քննարկում՝ իրազեկ քաղաքացի

Հասցե՝ Մ. Մանուշյանի անվան պուրակ

11։00 - 17։00 ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը

Հասցե՝ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատված

12:00 - 17:00 ցուցադրական շոու՝ Միշտ դեպի վեր

Երեւանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

13:00 - 14:00 մանկական տիկնիկային ներկայացումներ Տիկնիկների աշխարհում

Հասցե՝ Պուշկին - Թումանյան փողոցների միջանկյալ հատված

11:00 - 12:00 կերպարվեստի միջոցառումներ, մանկական կավճանկարչություն

Հասցե՝ Ազատության հրապարակ

11:00 - 18:00 «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես - վաճառք

Հասցե՝ Մ.Սարյանի անվան պուրակ

12:00 - 13:00 կավե արձանիկների ներկում

Հասցե՝ Պուշկին - Մաշտոց խաչմերուկ

13:00 - 17:00 կավագործության միջոցառում

Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

14:00 - 15:00 մանկական համերգային ծրագիր՝ Երգում են երեխաները

Հասցե՝ Ե.Չարենցի թանգարանի հարակից հատված

15։00 - 16։30 ազգագրական համերգային ծրագիր

Հասցե՝ Ամիրյան - Մաշտոց խաչմերուկ

10:00 - 18:00 էկո քաղաք

Հասցե՝ Կոմիտասի արձանի հարակից հատված

16։00 - 18։30 կինոցուցադրություն՝ Անկախության կինո

Հասցե՝ Ազատության հրապարակ

19:30 - 21:30 արի համերգի՝ Միտքդ վա՛ռ պահիր

Եզրափակիչ գալա համերգ եւ տոնական հրավառություն

Հասցե՝ Ազատության հրապարակ

 

Լրահոս

Դիտել ավելին