Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    531
    539

  • RUB

    7,46
    7,66

Կարևոր իրադարձություններ

 

ՌԴ-ն հետաքրքրված է ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ. Պուտին

26 Ապրիլ, 2019 13:14
ՌԴ-ն հետաքրքրված է ԵԱՏՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանում «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովի բացման արարողության շրջանակում ելույթի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում բոլոր գործընկերների հետ ինքնիշխանությունը, երկրներից յուրաքանչյուրի օրինական իրավունքները և շահերը հարգելու սկզբունքների հիման վրա սերտ համագործակցությամբ:

Ինչպես նշում է tass.ru-ն, Պուտինն ընդգծել է, որ հենց այդ սկզբունքների հիման վրա է Ռուսաստանը Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի հետ կառուցում ԵԱՏՄ-ն:

Պուտինի խոսքով՝  Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի՝ չինական «Մեկ գոտու և ճանապարհի նախաձեռնություն»-ն այլ ինտեգրացիոն միությունների հետ միացնելու գաղափարը միանգամայն համապատասխանում է ԵԱՏՄ ծրագրերին:

Իր ելույթում Պուտինն ասել է, որ ԵԱՏՄ-ն առաջին հերթին ձգտում է Չինաստանի հետ առավելագույնս ընդլայնված փոխգործակցության՝ չնայած, որ նույն պատրաստակամությունն ունի մյուս գործընկերների հետ համագործակցության հարցում: Նա նկատել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կսկսի գործել առաջիկա ամիսներին:

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ԵԱՏՄ-ն ձգտում է ազատականացնել այլ գործընկերների հետ տնտեսական կապերը: Նա պատմել է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի, Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի, Սինգապուրի և Սերբիայի հետ նմանատիպ փաստաթղթերի գրեթե պատրաստ լինելու, ինչպես նաև Իսրայելի, Եգիպտոսի, Հնդկաստանի հետ բանակցությունների մասին:

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է Մոսկվայի վաղեմի և ավանդական գործընկերոջ՝ Եվրոպական միության հետ գործնական կապերի կառուցողական և իրավահավասար զարգացմանը: ՌԴ նախագահի կարծիքով՝ ներկայում առկա տարաձայնությունները չեն կարող գիծ քաշել Եվրոպայի և ամբողջ Եվրասիայի ապագայի համար կողմերի կրած ընդհանուր պատասխանատվության վրա:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին