Կարևոր իրադարձություններ

Հրադադար ենք պարտադրում. Աշոտ Ասատրյան

26 Ապրիլ, 2019 11:59
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
Հրադադար ենք պարտադրում. Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հրադադար ենք պարտադրում։

Երեկ և առաջին օրը ադրբեջանկան բանակի տարածած կեղծ հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կրակում է խաղաղ բնակիչների ուղղությամբ, հող էին նախապատրաստում, որպեսզի հետագայում թշնամին այդ նույն ուղղությունից սադրիչ գործողություններ իրականացնի։

Այսօր արդեն ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հայերը ամբողջ սահմանի երկայնքով կրակի տակ են պահել ադրբեջանական դիրքերը։

Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հայկական բանակը ամեն անգամ պատրաստ է լռեցնել նրանց դիրքերից իրականացվող գործողությունները ու մեր կռիվը գյուղերում խաղացող երեխաների հետ չէ, մենք կրակելուց կոնկրետ թիրախային հատվածներն ենք խոցում, որից հետո թշնամին մի քանի օր դեռ ուշքի չի գալիս»:

 

Լրահոս

Դիտել ավելին