Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում

25 Ապրիլ, 2019 21:44
Ֆրանսիացի փորձագետ-քրեագետները Աստվածամոր տաճարում հրդեհի պատճառի հանցանշաններ են փնտրում

Ֆրանսիացի փորձագետ-քրեագետներն առաջին անգամ մտել են Աստվածամոր տաճար՝ անցյալ շաբաթ տեղի ունեցած ավերիչ հրդեհի պատճառները հետաքննելու նպատակով՝ հայտնում է The Guardian-ը։

Երեք տարբեր գործակալություններից փորձագետները կզբաղվեն հանցանշանների հավաքումով եւ ճարտարապետական գլուխգործոցի սրածայր աշտարակն ու տանիքը փլուզող հրդեհի բռնկման պատճառները բացահայտելով։

Քննիչներն արդեն հարցաքննել են տաճարի աշխատակիցներին, ինչպես նաեւ շինարարներին, ովքեր զբաղվում էին վերականգնողական աշխատանքներով։

Սպասվում է, որ փորձագետները կուսումնասիրեն տաճարի ողջ տարածքը՝ որոնելով մալուխների կտորներ եւ գծագրեր, որոնք կարող էին տեղի ունեցածի բացահայտման բանալի դառնալ։ Միաժամանակ, տեղեկացվում է, որ հրդեհի վայրից ԴՆԹ-ի հավաքագրումը բավական բարդ խնդիր կլինի։

Նշվում է նաեւ, որ քննիչները կփորձեն պարզել, թե համապատասխանում են արդյոք ընդունված նորմերին հրդեհի սկզբում ձեռնարկված միջոցները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին