Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Մինչև հինգ տարեկան երեխաները չպետք է օրական մեկ ժամից ավելի անցկացնեն էկրանի առջև. ԱՀԿ

25 Ապրիլ, 2019 20:06
Մինչև հինգ տարեկան երեխաները չպետք է օրական մեկ ժամից ավելի անցկացնեն էկրանի առջև. ԱՀԿ
Առողջպապահության համաշխարհային կազմակերպությունը չորեքշաբթի հրապարակել է մինչև հինգ տարեկան երեխաների համար ֆիզիկական ակտիվության հրահանգ: Հաղորդվում է, որ երեխաներն այդ տարիքում պետք է օրական մեկ ժամից ոչ ավելի անցկացնեն հեռուստացույցների, համակարգիչների և այլ սարքերի էկրանների առջև:
 
«Էկրանի առջև պասիվ անցկացված ժամանակը չպետք է գերազանցի մեկ ժամը, որքան քիչ, այնքան լավ», - ասված է փաստաթղթում: 
 
Նշվում է նաև, որ եթե երեխան գտնվում է էկրանի առջև, ապա արժե նրան ուղղորդել վերապատմելու տեղի ունեցող իրադարձությունները:
 
Բացի դրանից, կազմակերպությունում խորհուրդ են տալիս երեխաներին չսահմանափակել մեկ ժամից ավելի անընդհատ շարժման հարցում, ըստ որում երեխան պետք է օրական առնվազն երեք ժամ անցկացնի ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերով:
 
Մինչև հինգ տարեկան երեխաների համար քնի հանձնարարվող տևողությունը պետք է կազմի 10 – 13 ժամ: 
 
«Մանկության վաղ փուլն արագ զարգացման շրջանն է, երբ ընտանիքի կյանքի ոճը պետք է հարմարեցվի (երեխաների) առողջության ցուցանիշների բարելավման համար», - մեկնաբանել է հանձնարարականները կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին