Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ում անդրադարձել են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

25 Ապրիլ, 2019 20:01
ՄԱԿ-ում անդրադարձել են Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա խորհրդին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ապրիլի 24-ին մասնակցել է Գլխավոր ասամբլեայի «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով լիագումար նիստին։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը խորհրդանշում է քսաներորդ դարի մարդկության պատմության ամենադաժան էջերից մեկը, երբ 104 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության հանցագործությանը, Մհեր Մարգարյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունը վառ հիշեցում է նաև, թե ինչ աստիճանի մարդկությունը կարող է արժեզրկվել բազմակողմ կայուն հաստատությունների բացակայության և միջազգային ճգնաժամի պայմաններում։

ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ «Հայաստանը հատուկ պատասխանատվություն ունի առաջ մղելու մարդու իրավունքների օրակարգը՝ հատկապես մարդկության դեմ հանցագործությունները և զանգվածային ոճրագործությունները կանխարգելելու գործում»։ Նա շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է ջանքեր գործադրել՝ աջակցելու միջազգային կառույցների ամրապնդմանը՝ աշխարհում ատելությունը և ծայրահեղականությունը կանխարգելելու և մարդու իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին