Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,02
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Հայերը բողոքի ցույց են անցկացրել Աթենքում Թուրքիայի դեսպանության առջեւ

25 Ապրիլ, 2019 19:57
Հայերը բողոքի ցույց են անցկացրել Աթենքում Թուրքիայի դեսպանության առջեւ

Հայերն Աթենքում բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը։ Քայլերթը մեկնարկել է Սինտագմայի հրապարակից եւ ավարտվել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղ ցույցի մասնակիցները ներկայացրել են պահանջագիր՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ «հայ ժողովրդին ապօրինաբար զավթված իր պատմական տարածքը վերադարձնելու» կոչով։

ՍԻՐԻԶԱ երիտասարդական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ «Նոր դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Պավլոս Կրիստիդիսը սատարել են ցույցի մասնակիցներին։ Չորեքշաբթի Սալոնիկի Հայկական ուղղափառ եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի կարգ՝ վարդապետ Ստեփանոս Փասայանի ղեկավարությամբ։ Սալոնիկի տարածաշրջանի փոխնահանգապետ Պարասկեւի Պատուլիդուն նույնպես հանդես է եկել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով եւ ընդգծել պատմական իրադարձությունների խորհրդանշական կարեւորությունը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին