Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

25 Ապրիլ, 2019 19:47
Կփորձենք արդարացնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հույսերը. Զախարովան՝ ԼՂ հակամարտության հարցում ՌԴ դերի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ասուլիսի ժամանակ այս անգամ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև օրերս կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

Հիշեցնենք, Գրեմինգերն ասել էր, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որպեսզի մոտեցնի խաղաղության հաստատման օրը:

Մեկնաբանելով այս միտքը, Զախարովան ասել է. «Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում»:

ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե արդյո՞ք Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց մասին պայմանավորվածություններ են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին