Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծ հայտարարության համաձայն հայկական բանակը այսօր կրակ է բացել Չիրաղլը գյուղի վրա»

25 Ապրիլ, 2019 19:03
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծ հայտարարության համաձայն հայկական բանակը այսօր կրակ է բացել Չիրաղլը գյուղի վրա»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծ հայտարարության համաձայն հայկական բանակը այսօր կրակ է բացել Չիրաղլը գյուղի վրա, ինչի հետևանքով գյուղը վնասներ է կրել։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության կրակոցները տևել են 15-20 րոպե։ Այս գյուղի ուղղությամբ կատարվող գործողությունների մասին ադրբեջանական կողմը դեռ երեկ էր գրում, թե իբր հայկական կողմը սկսել է կրակել, հատկապես շեշտում են, որ այդ ընթացքում գյուղում խաղալուց են եղել երեխաները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին ու հայտարարությունները իրականացնելու ժամանակ Զաքիր Հասանովը գտնվում էր առաջնագծին մոտ գտնվող զորավարժարանում և հետևում էր մարտական կրակով իրականացվող զորավարժություններին, ապա կարելի է կարծել, որ հենց ՊՆ ղեկավարի հրամանով թշնամին սադրանքներ է նախատեսել հենց այդ գյուղի հատվածում։

Ժամանակն է, որպեսզի կյանքի կոչվի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները ու սադրանքները կասեցվեն հենց ադրբեջանական դիրքերում։ Եթե իհարկե այսօրվա տարածած հաղորդագրությունը՝ գյուղի կրած վնասների մասին, այդ պատժիչ գործողությունների արդյունքները չեն։

Տվյալ դեպքում ցանկացած ռազմական կամ քաղաքացիական կորուստի համար պատասխանատու է ադրբեջանական բանակի ղեկավարությունը։ Մեզ համար անզեն գյուղացին վտանգ չի ներկայացնում ու մենք նրանց չենք գնդակոծում։

Ժամանակն է նաև, որպեսզի համապատասպան միջազգային կառույցները պարտադրեն Ադրբեջանի ռազմական ղեկավարությանը, որպեսզի վերջիններս իրենց ռազմական տեխնիկաները դուրս բերեն առաջնագծի գյուղերից ու դադարեն բնակչությանը , որպես վահան օգտագործելու իրենց պրակտիկան»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին