Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ից

25 Ապրիլ, 2019 17:07
ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետն ազատ է արձակվել «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ից

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանն ազատ է արձակվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից: Այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Սամվել Ադյանն այսօր առավոտյան ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից»,- ասաց Նավիկյանը:

Ապրիլի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Ադյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ադյանի կալանքի ժամկետը լրանում էր այսօր: Դատարանի այս որոշման դեմ դատախազությունն այսօր բողոք է ներկայացրել:

Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Ավելի վաղ ազատ են արձակվել սույն քրեական գործի շրջանակում կալանավորված ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը եւ նրանց օժանդակող «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը:

Ապրիլի 18-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին