Կարևոր իրադարձություններ

Հերքում․ Iravaban.net լրատվական կայքը հիմնադրվել և գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից

25 Ապրիլ, 2019 16:13
Հերքում․  Iravaban.net լրատվական կայքը հիմնադրվել և գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից
Օրերս «Շաբաթ» լրատվականը տեսանյութ էր հրապարակել՝ «Իրական տերերն ու քաղաքական տանիքները. լրատվական դաշտի պատկերը Հայաստանում» վերնագրով, որում Iravaban.net կայքի վերաբերյալ տեղ են գտել տեղեկատվական անճշտություններ:
 
 
Հարկ ենք համարում նշել, որ 1. Iravaban.net լրատվական կայքը հիմնադրվել և գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից:
 
2.«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահը տեսանյութում հիշատակված անձանց հետ ունեցել է բացառապես պաշտոնական հարաբերություններ:
 
 
3. Ավելի խորքային ուսումնասիրությունն, ինչպես նաև Iravaban.net-ի կողմից բերված հիմնավորումները փաստում են, որ Iravaban.net կայքը քաղաքական չեզոք ուղղվածություն ունի և «Շաբաթ» լրատվականի վերոնշյալ տեսանյութում պետք է դիտարկվեր չեզոք լրատվամիջոցների խմբում:
 
Շաբաթ լրատվականը ներողություն է հայցում իր գործընկերներից՝ թույլ տրված բացթողումների համար, և հավաստիացնում, որ ապագա համանման վերլուծությունները հիմնված կլինեն ավելի խորքային և մանրակրկիտ ուսումնասիրությունների վրա:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին