Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    523,5
    531,5

  • RUB

    7,1
    7,3

Կարևոր իրադարձություններ

 

Արտառոց դեպք՝ Ազգային ժողովում

25 Ապրիլ, 2019 15:29
Արտառոց դեպք՝ Ազգային ժողովում

«Փաստինֆո»-ի ստացած ահազանգի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։

«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո  փորձեց պարզել այս տեղեկատվության աղբյուրը, ապա առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։ Լրագրողի այն պնդումից հետո, որ ինքը բանավոր հարցմամբ է ուզում ճշտել տեղեկատվությունը՝ Զորյանը կրկնեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ապա ինքը զանգահարեց եւ հերքեց՝ ասելով, թե ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։

 

Ըստ կայքի՝ դեպքն արձանագրվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին։ Ինքը՝ Լ.Մինասյանն իր այդ քայլը բացատրել է  նրանով, թե փորձել է ստուգել պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգոնությունը։ Փաստորեն՝ ստուգել է ու բռնվել։

 
 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին