Կարևոր իրադարձություններ

Գործնականում ժամանակ չեմ ունենում կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար․ Արտակ Զեյնալյան

25 Ապրիլ, 2019 15:07
Գործնականում ժամանակ չեմ ունենում կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար․ Արտակ Զեյնալյան

«Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, այժմ կառավարության անդամ եմ: Գործնականում ժամանակ չեմ ունենում կուսակցական գործունեությամբ զբաղվելու համար։ Սա իմ անձնական որոշումն է։ Եթե որոշեմ զբաղվել կուսակցական քարոզչությամբ, ապա կոնֆլիկտ առաջանալու դեպքում որոշում կկայացնեմ, թողնե՞լ պաշտոնս, թե՞ ոչ։ «Հանրապետություն» կուսակցությունն իշխանություն չէ, այն Կառավարությունում և Ազգային ժողովում չկա, հետևաբար՝ արտախորհրդարանական ուժ է»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին,  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին