Կարևոր իրադարձություններ

Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին.Կիպրոսի նախագահ

25 Ապրիլ, 2019 14:14
Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին.Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով հայտարարության մեջ նշված է, որ «հանրապետության նախագահը և կառավարությունը դատապարտում են հայ ժողովրդի դեմ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը՝ այն որակելով որպես մարդկության պատմության բիծ», հայտնում է Financial Mirror-ը: 

Անաստասիադիսը նշել է, որ «Կիպրոսն աջակցում է Ցեղասպանության միջազգային ճանաչման հայերի ջանքերին և, որ Կիպրոսը Եվրոպայում առաջին և աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է այդ սարսափելի հանցագործությունը, նաև խնդրում է, որ պատմական ճշմարտությունը վերականգնվի»:

Դիմելով Կիպրոսի հայերին՝ նախագահն ընդգծել է, որ իրենք առաջընթացի մեջ զգալի ավանդ են ունեցել, որին «մենք հասել ենք մեր ընդհանուր հայրենիքում, և մեր գոյությունը ամբողջ աշխարհի համար օրինակ է»:

 

Լրահոս

Դիտել ավելին