Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

Քավոր–սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ․ՊՎԾ ղեկավարի տեղակալ

25 Ապրիլ, 2019 14:07
Քավոր–սանիկական հարաբերություններ չունենք Վլադիմիր Գասպարյանի հետ․ՊՎԾ ղեկավարի տեղակալ

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։ 

«Ես որևէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր–սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում և երբևէ թաքցնԵլու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որևէ կերպ խուսափելը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր–սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,–նշեց Քյարամյանը։

Հարցին՝ ի՞նչ հարաբերություններ նկատի ունի փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ասելով, Քյարամյանը պատասխանեց, որ աշխատել է ոստիկանությունում, Քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, շփումը նաև այդ համատեքստում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Արգիշտի Քյարամյանը հանդիսանում է Վլադիմիր Գասպարյանի սանիկը։  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին