Կարևոր իրադարձություններ

Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիք. կառավարությունն ընդունեց որոշում

25 Ապրիլ, 2019 13:20
Քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի լրացուցիչ 30 հաստիք. կառավարությունն ընդունեց որոշում

ՀՀ կառավարության հերթական նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:

«Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական բժշկական հաստատություններում ստեղծելու ենք փոքրիկ բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձինք, որոնց բուժումը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում»,-ասաց նախարարը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանում այդպիսի չորս հաստատություն է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել էր և հարց էր բարձրացվել, թե հարյուրավոր թափուր աշխատատեղեր ունենալու դեպքում ինչո՞ւ է ևս երեսունը ավելացվում:

«Դուք պարզաբանեցիք, որ կրճատվել է թափուր հաստիքների թիվը»,-ասաց վարչապետը, իսկ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար 85 թափուր աշխատատեղ: Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ ունեն հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները ևս պետք է դուրս գան:

«Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության: Ունենք 61 պահպանության կետ, դրանց առնվազն 4-ը պետք է ավելանան»,-ասաց նա:  Վարչապետն ասաց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար. նախագիծն ընդունվեց:

 

Լրահոս

Դիտել ավելին