Կարևոր իրադարձություններ

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ

25 Ապրիլ, 2019 13:02
Հեղինակ՝ Մեսրոպ Առաքելյան
Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց նվազագույն կենսաթոշակի չափը՝ 25.500 դրամ:

Այսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ:

Ընդ որում, որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:

Օրինակ, եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար՝ ընդամենը 47.500 դրամ:

Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին