Կարևոր իրադարձություններ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել

25 Ապրիլ, 2019 12:54
Հեղինակ՝ Իվետա Տոնոյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել

Այն, որ «Իմ քայլը» խմբակցության իմ որոշ գործընկերներ պարբերաբար աչքի են ընկնում տարբեր ոլորտների վերաբերյալ ֆենոմենալ չիմացության դրսևորումներով՝ վաղուց արդեն օրինաչափ է դարձել, սակայն այն, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարող է մի քանի տասնյակ լրագրողների ներկայությամբ ակնհայտ սուտ տեղեկություն տրամադրել և դեմքի լուրջ արտահայտությամբ հիմնավորել իր սուտը՝ դա արդեն նորամուծություն է: Բաբկեն Թունյանը քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց, թե 2016 թվականի մայիսի 16-ին ԱԺ-ն օրենք է ընդունել, համաձայն որի  «ՙԱրարատցեմենտ» գործարանն ազատվել է 500 միլիոն դրամի սահմաններում հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերի վճարման պարտավորությունից: Բաբկեն Թունյանի խոսքով՝ այդ օրենքով 500 միլիոն դրամի արտոնություն է տրվել «Արարատցեմենտ» գործարանին: Սակայն կա՛մ Բաբկեն Թունյանը ակնհայտորեն և միտումնավոր ստում է, կա՛մ բացարձակապես չի տիրապետում իր ղեկավարած տնտեսական ոլորտի օրենսդրությանը, քանի որ իր մատնանշած այդ օրենքի համաձայն 500 միլիոն դրամի արտոնությունը տրվել է «Հրազդանի ցեմենտի գործարան»-ին: Ես իհարկե՛ հասկանում եմ «Արարատցեմենտ» գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը բոլոր հնարավոր և անհնարին դեպքերում շահարկելու որոշ գործիչների շարունակական ցանկությունը, սակայն գոնե նման հրապարակային հայտարարություններից առաջ հարկ համարեք և ծանոթացեք ձեր ոլորտի օրենսդրությանը: Այլապես տասնյակ լրատվամիջոցներին բացարձակ սուտ տեղեկություններ հաղորդելու գործելաոճը կարող է վտանգավոր հետևանքներով ունենալ: Սա՛ կարող եք համարել բարեկամական և գործընկերային խորհուրդ 


 

Լրահոս

Դիտել ավելին