Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Նախկինում որոշ դեսպաններ հրաժարվել էին աշխատավարձերից

25 Ապրիլ, 2019 11:42
Նախկինում որոշ դեսպաններ հրաժարվել էին աշխատավարձերից

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից ԱԳ նախարարությանը 2019 թվականի համար հատկացնել 347,5 մլն դրամ (շուրջ 714 հազար դրամ)՝ օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության ապահովման նպատակով:

Բանն այն է, որ նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում կատարվել են նշանակումներ, որոնք ԱԳՆ համակարգից չէին։ Նրանցից մի մասը՝ մասնավորապես Վատիկանում, Ժնեւում եւ Լոնդոնում ՀՀ դիվանագիտական, Լիոնում եւ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները իրենց առաջարկությամբ հրաժարվել էին հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամներին փոխհատուցման գումարներից, բնակարանների վարձավճարներից, բժշկական ապահովագրությունից եւ ներկայացուցչական այլ ծախսերից, Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսն իր վրա էր վերցրել նաեւ Գլխավոր հյուպատոսության անձնակազմի պարտադիր ապահովագրական ծախսերը։

ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային հայտում վերոնշյալ ծախսերը ներառված չեն եղել եւ այդ նպատակով բյուջեից գումարներ չեն հատկացվել։

Ներկայումս, երբ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով 2018-ի մայիսից ի վեր որդեգրած սկզբունքային քաղաքականության շրջանակներում արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ նշանակվում են կադրային դիվանագետներ ԱԳՆ համակարգից, առաջացել է վերոնշյալ ծախսերի հատվածը ՀՀ պետական բյուջեից ապահովելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին