Կարևոր իրադարձություններ

Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը այսուհետ կզբաղվի նաեւ մեդիագրագիտությամբ

25 Ապրիլ, 2019 11:24
Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը այսուհետ կզբաղվի նաեւ մեդիագրագիտությամբ

Հայաստանի կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի որոշմամբ, ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության նպատակների մեջ նոր կետ ավելացվեց:

Ըստ այդմ, Կենտրոնը կզբաղվի նաեւ տեղեկատվության հրապարակմամբ, ապատեղեկատվության կանխարգելմամբ եւ մեդիագրագիտության տարածմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է նաև տեղեկատվության հրապարակման, ապատեղեկատվության կանխարգելման և մեդիագրագիտության տարածման հետ կապված աշխատանքներ, որոնք ներառված չեն ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական առարկայի և նպատակների մեջ:

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին