Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    534
    542

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

5000 դրամանոց նոր թղթադրամի վրա մահմեդական Շերեֆ խանի դամբարանն է.Սամվել Կարապետյան

25 Ապրիլ, 2019 11:11
Հեղինակ՝ Սամվել Կարապետյան
5000 դրամանոց նոր թղթադրամի վրա մահմեդական Շերեֆ խանի դամբարանն է.Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 5000 դրամանոց նոր թղթադրամի դարձերեսին պատկերվածը ոչ թե հայկական եկեղեցի է, այլ մահմեդական դամբարան։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հենց էլ ապրիլի 24-ի առթիվ կամ հերիք չեղա՞վ ձեզ, այ փնթիներ:

(«յուրաքանչյուր գմբեթավոր կառույց եկեղեցի չէ…» շարքից)

ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով է ներկայացված` քաղաքի մահմեդական պաշտամունքային բազմաթիվ կառույցներից մեկն է` 1533 թ. կառուցված Շերեֆ խան Դ-ի դամբարանը Շերեֆիյե հուշարձանախմբում:

Անակնկալի եկած համակվում եմ զայրույթի զգացումով: Հասկանում եմ, որ նկարիչն ուզեցել է պատկերն ամբողջացնել բաղեշյան (իր եւ շատերի դեպքում հաստատ` բիթլիսյան) մի խորհրդանշական կառույցի տեսարանով եւ կարծես ձեւավորողը ցանկացել է քաղաքի հայկականությունը ընդգծող մի խորհրդանշական պատկեր զետեղել, որն իհարկե ներկա մտայնությամբ պետք է լիներ վանք կամ եկեղեցի ու կանգ է առել այս գուցե ոչ հմուտ աչքի համար եկեղեցանման գմբեթավոր շինության վրա, թերեւս կարծելով, որ եթե գմբեթավոր է ուրեմն հայկական եկեղեցի է:

Վերջապես, եթե քաղաքի հայկականությունը շեշտելու համար հարկ էր անպայման մի եկեղեցու կամ վանքի պատկեր զետեղել, ապա կարելի էր կանգ առնել Բաղեշի Ամրդոլու կամ Գոմոց վանքերի վրա, որոնք գոյություն չունեն, բայց արխիվային լուսանկարներով հայտնի են:

Ցավում եմ հայրենակիցնե՛ր, որ մեր անգիտության ու նաեւ անհոգ փնթիության հետեւանքով մեր նորատիպ 5000-անոցներով մահմեդախան խանի դամբարանն ենք գովազդում:

Ախր ասում են չէ, երբ չգիտես, հարցնելն ամոթ չէ:

Գրությանս կցում եմ Շերեֆ խան Դ-ի գերեզմանի վրա կառուցված մահմեդական դամբարանի պատկերը գովազդող 5000-անոցը, նույն դամբարանի պատկերը, նաեւ` քաղաքի շրջագծի մեջ մտնող ներկայումս ավերված Ամրդոլու եւ Գոմոց վանքերի պատկերները, որոնցից ցանկացածը անհրաժեշտ իմացության եւ վերաբերմունքի պարագայում կարող էր պատկերված լինել նշյալ դամբարանի փոխարեն…

Նորատիպ մյուս թղթադրամներից դեռ չեմ տեսել, բայց որ անկեղծ ասեմ` արդեն վախենում եմ տեսնել»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին