Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,13
    7,33

Կարևոր իրադարձություններ

 

Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել

25 Ապրիլ, 2019 10:55
Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել

Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյուն տեղացել է մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Գավառում, Վարդենիսում, Սեւանում, Ճամբարակում ու Մարտունիում: Առավոտյան ժամերի արեւային եղանակի ազդեցության տակ այն սկսել է հալվել, ինչը նպաստել է ճանապարհների անցանելի վիճակի պահպանմանը: Դժվարանցանելի վիճակ է Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ձյան շերտը կազմել է 15-20 սանտիմետ

«Ճանապարհների անցանելի վիճակը պահպանվում է, օրվա ընթացքում դրանք լրիվ ազատված կլինեն ձյան ծածկույթից: Մտահոգողն այն է, որ տեղումնառատ եղանակների պատճառով ձգձգվում են փոսային նորոգումների աշխատանքները»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզում գործող անասնապահական ֆերմերային տնտեսությունների ղեկավարների կարծիքով՝ ապրիլին հաճախակի տեղացած ձյան պատճառով արոտի շրջանը ցածրադիր գոտիներում կսկսվի մոտ 10, լեռնային գոտիներում՝ մոտ 1 ամիս ուշացումով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին