Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել չցանկացող երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց. «Ժողովուրդ»

25 Ապրիլ, 2019 09:33
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել չցանկացող երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:

Եվ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ, եւ գործն օրերս ուղարկել է ԲԴԽ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ:

ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենք ստացել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին