Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    531
    539

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են դուրս գրվել և յուրացվել.«Ժողովուրդ»

25 Ապրիլ, 2019 08:17
Երևանի Նոր Նորքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. միլիոնավոր գումարներ են դուրս գրվել և յուրացվել.«Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս մեղադրանք է առաջադրվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանին: 

Վերջինս այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից և 2018 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարեց իր լիազորությունները դադարեցնելու մասին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ստացել, որ թաղապետարանի փաստաթղթերում կեղծ տվյալներ են մտցրել, գումարներ դուրս գրել և յուրացրել: 

Մասնավորապես, միլիոնա­վոր դրամներ դուրս են գրվել տարբեր տոնական օրերին միջոցառումներ իրականացնելու նպատակով, սա­կայն այդպես էլ միջոցառում չի անցկացվել, կամ էլ այնքան գումար չի ծախսվել, որքան ներկայացված է եղել փաստաթղթերում: Այժմ Ուլիխանյանը կալանավորված չէ. խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,-գրում է թերթը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին